SEO Առաջխաղացում

Ի՞նչ է SEO-ն (Search Engine Optimization)

Search Engine Optimization թարգմանաբար նշանակում է Որոնողական Համակարգերի Օպտիմալացում, այսինքն` Google, Yandex և այլ որոնողական համակարգերի օպտիմալացում:

SEO-ի նպատակն է բարձրացնել կայքի դիրքը որոնողական համակարգերում. պատկերացնենք` Դուք ունեք կայք, որտեղ վաճառում եք բջջային հեռախոս. լավ SEO ցուցանիշներ ունենալու դեպքում google, yandex կամ այլ որոնողական համակարգում փնտրելով «բջջային հեռախոսների վաճառք»՝ Ձեր կայքը կլինի որոնման արդյունքների առաջին էջում, իսկ լավագույն դեպքում թոփ 3-ում:

Եթե Ձեր կայքը դանդաղ է աշխատում,
Եթե Ձեր կայքը չեք գտնում որոնողական համակարգերում,
Եթե Ձեր կայքը չունի հաճախորդ,
Եվ եթե Դուք ցանկանում եք ունենալ իրական հաճախորդներ, դիմեք մեզ:

Ի՞նչ ենք մենք անում

  1. Կայքի տեխնիկական և SEO աուդիտ
  2. Կայքի գրանցում որոնողական համակարգերում, տեղեկատու կայքերում
  3. Բանալի բառերի հավաքագրում
  4. Կայքի արագության բարելավում
  5. Կայքի տեխնիկական խնդիրների վերացում