Մենք պատրաստում ենք՝
- Տեղեկատվական կայքեր
- Լենդինգներ
- Այցեքարտ կայքեր
- Պորտֆոլիո կայքեր
- Կորպորատիվ/բիզնես կայքեր
- Օնլայն խանութներ
- Լրատվական կայքեր
- Բլոգեր և այլն:
Կայքը պատրաստելիս ուսումնասիրում ենք հաճախորդի գունային, ոճային ու ֆունկցիոնալ նախասիրությունները՝ համագործակցության ընթացքում տալով նրան անհրաժեշտ խորհուրդներ: Հատուկ ուշադրություն ենք դարձնում կայքի արագ, անվտանգ աշխատանքին, նորաոճ հարմարավետ տեսքին:
Մեր կողմից պատրաստված կայքերի համար ըստ ցանկության կստանաք կայքի համար լոգոտիպ:
Շատ դեպքերում սպառողը ստանում է կայք, որը մարդիկ հետագայում չեն կարող գտնել որոնողական համակարգերում օրինակ՝ google, yandex և այլն: Մենք գտնում ենք, որ կայքը պետք է լինի Ձեր եկամտաբերությունը ավելացնող գործիք. այն պետք է լինի տեսանելի և աշխատի անխափան: Մեր պատրաստած կայքերը գրանցվում են Google Webmaster և Yandex Webmaster որոնողական համակարգերում:
Ինչի՞ համար է անհրաժեշտ Google և Yandex Webmaster-ում կայքի գրանցումը
Google, Yandex webmaster-ում գրանցվելուց որոշ ժամանակ անց Ձեր կայքի էջերը կհայտնվեն google, yandex որոնման արդյունքներում. նաև Դուք կկարողանաք հետևել կայքի մի շարք անհրաժեշտ տեխնիկական ցուցանիշների, որոնց հիման վրա հնարավոր կլինի իրականացնել կայքի հետագա առաջխաղացումը որոնողական համակարգերում:
Կայքի գրանցում Google Analytics և Yandex Metrica համակարգերում:
Ինչի՞ համար է անհրաժեշտ Google Analytics և Yandex Metrica-ում կայքի գրանցումը
Google Analytics և Yandex Metrica համակարգերը վերլուծում են Ձեր օնլայն լսարանը և հնարավորություն տալիս էլ ավելի զարգացնելու ձեր բիզնեսը:
2 ամիս անվճար աջակցում
Ցանկության դեպքում կարող եք օգտվել նաև կայքի սպասարկման ծառայությունից: