Հիմնական պատճառները, թե ինչու են կայքերը ենթարկվում հաքերային հարձակումների, հետևյալն են՝
- Ցանկացած անպաշտպան կայք կարող է դառնալ հարթակ, որտեղ փորձարկվում են հաքերային նոր գործիքներ:
- Հաքերը կարող է կոտրված կայքը օգտագործել ինքնահաստատվելու, քաղաքական կամ այլ հայացքներն արտահայտելու նպատակով:
- Հաճախ կայքը օգտագործում է հարձակվողի կողմից որպես հարթակ, որտեղ հաքերը տեղադրում է համապատասխան կոդ՝ օգտագործողների անձնական տվյալները հավաքելու համար:
- Վերջերս լայնորեն տարածվում է փոքր կայքերի հաքերությունը այլ վեբ ռեսուրսների վրա հարձակումներ իրականացնելու նպատակով (օրինակ՝ DDoS հարձակումները)
Ի՞նչ է DDoS-ը (Distributed Denial of Service)
DDoS հարձակումը վիրուսային ցանցի (botnet) ադմինի կողմից վիրուսով վարակված համակարգիչներին DDoS անելու հրաման ուղարկելու միջոցով կայքին մեծաքանակ հարցումներ ուղարկելու ճանապարհով կայքը շարքից հանելու գործընթաց է:
Ի՞նչ է cloudflare-ը
Cloudflare-ը ամերիկյան ընկերություն է, որը մատուցում է տեխնոպաշտպանության ծառայություններ: Այն նվազեցնում է DDoS հարձակումների ռիսկերը, ավելացնում է կայքի արագագործությունը:
Կիսվել սոց. ցանցերում՝