Ի՞նչ է WordPress-ը և ինչի՞ համար է այն նախատեսված

Ողջույն, codeart բլոգի ընթերցողներ: Այս հոդվածի շրջանակներում մենք կխոսենք այն մասին, թե ինչ է WordPress-ը և ինչի համար է այն անհրաժեշտ: Ամեն օր ինտերնետում հազարավոր կայքեր են ստեղծվում: Յուրաքանչյուր ոք այժմ կարող է ունենալ իր վեբ ռեսուրսը: Այդ պատճառով WordPress-ը թույլ է տալիս հեշտությամբ ստեղծել որակյալ կայք՝ մատչելի և հասկանալի կառավարման վահանակով:

Ի՞նչ է WordPress-ը

Մինչև հասկանալը՝ ինչ է WordPress-ը, նախ հասկանանք՝ ինչ է CMS-ը (Content management system) կամ հայերեն ասված՝ բովանդակության կառավարման համակարգը: Խոսելով մատչելի լեզվով՝ CMS-ը պատրաստի ծրագրավորված փաթեթ է, որը նախատեսված է կայքի բովանդակության կառավարման համար: CMS-ը ներկայացնում է մի շարք վեբ գործիքներ, որոնք ապահովում են հարմար և արագ աշխատանք ձեր ինտերնետային ռեսուրսի համար:

Մինչ CMS-ների հայտնվելը ինտերնետում, որակյալ վեբ կայք պատրաստելու համար անհրաժեշտ էր իմանալ տարբեր ծրագրավորման լեզուներ: WordPress-ի և այլ նմանատիպ CMS-ների հայտվելուց հետո որակյալ կայք պատրաստելը հեշտացավ:

WordPress-ը բովանդակության կառավարման ամենահայտնի և հարմարավետ CMS համակարգն է: Սկզբնապես այն ստեղծվել է անձնական բլոգերի բովանդակությունը կառավարելու համար, սակայն ժամանակի ընթացքում WordPress-ը լայն տարածում գտավ տարբեր թեմատիկ կայքերի սեփականատերերի կողմից:

Բազմաթիվ մասնագետների ջանքերի շնորհիվ WordPress CMS-ը մշտապես զարգանում և բարելավվում է:

WordPress CMS-ով կայքը կառավարելու համար անհրաժեշտ չէ տեղադրել Ձեր համակարգչում որևիցե հատուկ ծրագիր: Դրա համար բավարար է ունենալ համացանցին միացված համակարգիչ: Պարզապես անցեք Ձեր կայքի ադմինիստրատորի վահանակ, մուտքագրեք մուտքանունն (լոգին) ու գաղտնաբառը և վերջ, կարող եք աշխատել:

Ինչի՞ համար է նախատեսված WordPress-ը

WordPress-ը շատ հարմար է անձնական բլոգի կամ ցանկացած այլ տեսակի կայք ստեղծելու և զարգացնելու համար: Այն իր հեշտ օգտագործման տեսակետից մրցակիցներ չունի: Դա ամենահզոր գործիքն է Ձեր նախագիծը մշակելու համար:

Ի՞նչու է WordPress-ը լավագույն CMS

  1. WordPress CMS-ը շատ հեշտ է տեղադրել վեբ հոսթինգի վրա:
  2. Չնայած կառավարման հեշտությանը՝ WordPress-ն ունի հզոր ֆունկցիաներ: Բացի այդ, WordPress-ը ունի աշխատանքի համար անհրաժեշտ հավելվածներ (plugins), ինչը թույլ է տալիս ստեղծել ցանկացած տեսակի կայքեր:
  3. WordPress համակարգը նախատեսում է բազմաֆունկցիոնալ ռեժիմ: WordPress կայքը կարող են կառավարել միանգամից մի քանի հոգի, քանի որ այն թույլ է տալիս ստեղծել յուրաքանչյուր օգտվողի համար առանձին մուտքային տվյալներ (լոգին, գաղտնաբառ) կայքի կառավարման համար: Ավելին, կայքի սեփականատերը կարող է սահմանափակել այլ օգտվողների լիազորությունները:
  4. Կայքի համար կառավարման շատ հարմար և պարզ վահանակ: Դրան կից առկա են թեմաների ձևանմուշներ՝ կայքի տեսքի ընտրության համար և անհրաժեշտ հավելվածներ: Խառնաշփոթ չառաջացնող պարզ ինտերֆեյսը թույլ է տալիս շուտ կողմնորոշվել նույնիսկ սկսնակներին:
  5. Օգտագործելով WordPress CMS-ը` դժվար չէ փոխել Ձեր կայքի տեսքը և արագ ավելացնել նոր տեքստեր, լուսանկարներ կամ տեսանյութեր:
  6. Օգտագործելով WordPress-ը՝ Դուք ապահովում եք Ձեր կայքի անվտանգությունը, քանի որ մշակողները անընդհատ վերահսկում են համակարգի անխոցելիությունը և պարբերաբար առաջարկում են թարմացումներ: WordPress-ի նոր տարբերակը տեղադրելու համար ձեզ հարկավոր է միայն Ձեր համաձայնությունը և սեղմելով «թարմացում» կոճակը՝ սպասել մի քանի վայրկյան:

Եզրակացություն

WordPress-ը աշխարհում ամենատարածված CMS-ն է, որը օգնում է Ձեզ կառավարել կայքը: Բացի այդ, այն առաջարկում է ձևանմուշներ, հավելվածներ լրացուցիչ ֆունկցիաների համար, ինքնուրույն ստեղծում է տվյալների բազան: Ձեզ անհրաժեշտ է միայն կարգավորել կայքի անհրաժեշտ ֆունկցիաները՝ Ձեր թեմային համապատասխան և ավելացնել ինֆորմացիա:

Codeart-ը սիրով կօգնի Ձեզ ստեղծել Ձեր պրոֆեսիոնալ վեբ կայքը WordPress-ով:

5 1 vote
Article Rating
Կիսվել սոց. ցանցերում՝
| Պիտակավորված
Subscribe
Ծանուցել
guest
0 Մեկնաբանություններ
Inline Feedbacks
View all comments